Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է գործկոմի նիստը: Քիչ առաջ նիստին մասնակցելու նպատակով այնտեղ են ժամանել Գործկոմի անդամներ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը եւ այլք:
Նշենք, որ նիստը դռնփակ է: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, նիստում այսօր կարող են կտրուկ որոշումներ կայացվել` հաշվի առնելով վերջերս ծավալվող իրադարձությունները: Մեր տեղեկություններով, նիստն անցնում է լարված մթնոլորտում: Այլ տեղեկություններ կփորձենք հաղորդել նիստի ավարտից հետո: