
Քիչ առաջ ավարտվեց ՀՖՖ Գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ Վանեցյանը որոշել է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից: Բացի այդ հրաժարական է տվել նաև ՀՖՖ Գործկոմը:
Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում նաև նշեց, որ առաջիկայում հրավիրվելու է ՀՖՖ ժողով, որի ժամանակ կընտրվի նոր Գործկոմ, ինչպես նաեւ ՀՖՖ նոր նախագահ: