Արամ Հայրապետյանը` ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանը Fed Ex Performance Zone-ի վարկածով ճանաչվել է Եվրոպայի 2020 թվականի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ: Արամ Հայրապետյանն իր օգտին ունի 747 միավոր: ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 45 սեյվ: Երկրորդ հորիզոնականում է Հենրիխ Մխիթարյանը` 612 միավորով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս