«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հնարավոր է` առաջիկայում վարորդների համար մեքենայի տեխնիկական զննությունը պարտադիր չլինի դրա թերակատարման, ինչպես նաեւ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Պարզվում է` տեխզննումը 70 կետից կազմված զննություն է, բայց հայտնի է, որ երբեմն չեն էլ գնում զննության, իսկ լավագույն դեպքում այն ընդամենը 4 կետով են կատարում:
Վարորդների շրջանում, սակայն, հորդորում են ոչ թե վերացնել տեխզննումը, այլ պարտադիրը վերահսկել, տեխնիկան ու անձնակազմը թարմացնել: «Ներվեր ու ֆինանսներ ծախսելուց հետո ես մեկ այլ տեխզննման կայանի միջոցով բացահայտեցի, որ Ադոնցի վրայի տեխզննման ստենդը մի օր աշխատում է, մի օր՝ ոչ, այլ ոչ թե իմ մեքենան էր անսարք` առանց տոռմուզների.. .»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է վարորդ Մայա Ալեքսանյանը: Իսկ նախագծի համահեղինակ Արթուր Դալլաքյանի համոզմամբ` «Հայաստանը պատրաստ չէ իր այսօրվա տեխզննման կայաններով ամբողջությամբ սպասարկել եւ իրականացնել այդ ծառայությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։