ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի տոննա հաց է արտադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները աճել են 2.4 տոկոսով: Նշենք, որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ հետեւողականորեն նվազում էին: Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ այս ոլորտում աճ է արձանագրվում:

Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 204 հազար 332 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 199 հազար 532 տոննա:

Ի դեպ, տեսակետ կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների աճը պայմանավորված է որոշ տնտեսվարողների` ստվերից դուրս գալու հանգամանքով:




Լրահոս