
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Գնել Ղ. ծնված 1987 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։