Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: Տեսանյութը հրապարակվել է «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով:
Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում:
Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- գրել է Թաթոյանը: