ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանգիստ կարող էին բռնել, դուրս շպրտեին. Կրակեմ Հրաչը` ադրբեջանցի բլոգերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում մուտք գործած եւ ադրբեջանցի վիդեոբլոգեր ներկայացած Աթա Աբդուլաեւը կապված է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, Ոստիկանությանը կից հանրային խորհրդի անդամ է եւ ժամանակին անցել է քրեական գործով:

Այս տեղեկությունները դեռ 2011 թվականին հրապարակվել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից: Այն ժամանակ Աբդուլաեւը լրագրողների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմության ցույցերը ցրելիս իրավապահներին օգնելուիր գործողություններով:

Աբդուլաեւը վարում է ֆեյսբուքյան ATA TV էջը, որտեղեւ հրապարակել է երեկվա սկանդալային իրադարձության տեսագրությունները: Համացանցում տարածված են նաեւ նրա լուսանկարները Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ալիեւի դստեր, Ադրբեջանի արտգործանախարարի հետ: Նաեւ ջերմ լուսանկարներ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Աթա Աբդուլաեւը արտահերթ հարցի հնարավորություն պահանջեց, եւ, վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ, հնչեցրեց այն․«Ամբողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից, ե՞րբ սա կավարտվի: Պետք է ավարտել այս պատերազմը: Ազատեք մեր հողերը, խնդրում եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թույլատրեց, որ ադրբեջանցի բլոգերի օպերատորը եւս նկարահանելու հնարավորություն ունենա, եւ, ի պատասխան բլոգերի անհանգստության, երաշխավորեց նրա անվտանգությունը, ինչից հետո արձանագրեց. «Անհնար է պատկերացնել, որ հայը հնարավորություն ունեն արմուտք գործել ադրբեջանական կողմի նմանատիպ որեւէ միջոցառման եւ հարց տալ Ադրբեջանի նախագահին»:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը,անդրադառնալով հարցին, թե արդյոք կատարվածում անվտանգության աշխատակիցների թերացում չի տեսնում, ասել էր. «Մուտքը ազատ էր: Յուրաքանչյուրը կարող էր մուտք գործել»:

«Չէ, ես էդ բացարձակ չեմտեսնում: Ինքը մնացած մասնակիցների նման պատշաճ կերպ էր, կարծում եմ, իրեն պահում, նաեւ պատկառելի հեռավորության վրա: Այդ առումով ես որեւէ խնդիր, համենայնդեպս, չեմ տեսնում»:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի»հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է եղել: Ադրբեջանցի Աթա Աբդուլաեւը արտահերթ հարցի հնարավորություն է պահանջել, եւ, վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ, հնչեցրել է այն: Ստեղծված իրավիճակը մի շարք մտահոգություններ առաջ բերեց, թե որտեղ էր անվտանգությունը, որ ադրբեջացին կարողացել է մուտք գործել. եթե նրա փոխարեն ահաբեկիչ լիներ, հետեւանքները կարող էին անդառնալի լինել: Արդյոք ԱԱԾ եւ ՊՊԾ աշխատակիցների թերացումը այս իրավիճակում չե՞ք տեսնում:

-Տեղյակ եմ, նախ պետք է նայել,տեսնել, թե ինչ տարբերակով է եղել հանդիպումը` բաց հադիպում է եղել, փակ, թե կիսափակ: Եթե փակ հանդիպում է եղել, եւ ադրբեջանցին ներս է մտել, ապա բացթողում է: Եթե բաց հանդիպում է եղել, դա ոչինչ: Հետո նկատի պետք է ունենալ, որ այնտեղ իրեն նորմալ տղերք են պահողները, իրենց գործի լավ մասնագետներն են, դա մեկ, երկրորդն էլ, որ Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իրթիկունքում անմիջապես ով է կանգնած:

-Իսկ ո՞վ է:

-Մեր աշխատողն է կանգնած, որը ամեն վայրկյան կարող էր վզից բռնելու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչըչլիներ, որ, հանգստացեք, բան, հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտեին:

-Հանդիպումը բաց է եղել, մուտքն ազատ է եղել:Իվերջո, երկրի առաջին դեմքն է այնտեղ.իսկ եթե ահաբեկիչ գար, արդյոք ԱԱԾ-ն տեղեկատվություն չպե՞տք է ունենար կանխարգելող կամ ՊՊԾ-ն աներ համապատասխան ստուգումը, ինչքան էլ բաց ու ազատ մուտքլիներ:

– Այստեղ կախված է, նորից եմ ասում, թե ինչ ֆորմատով է եղել հանդիպումը, եւ տեղի ծառայությունները համապատասխան տվյալ երկրի, հյուրնկալող երկրի ծառայությունները ինչ ֆորմատով են պահում: Սա է ամբողջ խնդիրը:

-Դուք տեսել եք իրավիճակը ու բացթողումը չեքտեսնում:Որքան էլ հյուրընկալող երկրի ծառայությունը պահպաներ անվտանգությունը, ի վերջո, հրապարակվեց, որ ադրբեջանցի հատուկ ծառայությունների աշխատակից է, այսինքն` կոնկրետ նպատակով է նա եկել:

– Նայում եմ` վրան բեյջ է կախված, կրկնում եմ` եթե փակ հանդիպում լիներ, ուներս մտած լիներ, դա միանշանակ բացթողում է, եթե փակ հանդիպումէ:

-Հանդիպման մուտքը ազատ է եղել, վարչապետի խոսնակը ասել է այդ մասին, բայց արդյոք դա արդարացնո՞ւմ է կատարվածը:

– Դուք շատ բան չեքտեսնում, թե ինչպես են իրեն պահում: Առաջին հայացքից կարողէ Ձեզ այդպես թվալ, բայց պահում են, որովհետեւ պահպանական միջոցառումները կոմպլեքս է դա, միայն այն չէ, որ Դուք առերեւույթ տեսնում եք: Իհարկե, հաճելի իրավիճակ չէր, ինձ համար հաճելի իրավիճակ չէր, կրկնում եմ` եթե բաց հանդիպում էր, խնդիր չկա, մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալներն են, իհարկե, բացի մեկ-երկուսից մնացածը պրոֆեսիոնալներ են:

-Մեկ-երկուսը ովքե՞ր են, անուններ կասե՞ք, ո՞ւմ նկատի ունեք:

– Դե կան մեկ-երկուսը, որոնք ժամանակի հետ դուրս կգան:

-Վարչապետի անվտանգության աշխատակիցների կազմը ամբողջությամբ փոխվեց,ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ամբողջ կազմը փոփոխության չի ենթարկվել:

-Դուք ազատվեցիք, հետո Գրիգորի Հայրապետովը:

-Ի՞նչ է պատահել, մարդիկ գալիս են, գնում են: Այսքանը:

Քնար Մանուկյան




Լրահոս