Վազգեն Մանուկյանը՝ 6-րդ վարչության` փեսայի տուն այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից մամուլում հրապարակված լուրերի համաձայն նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցն այցելել է Սահրատ Պետրոսյանի տուն, սակայն նա այդ ժամանակ տանը չի եղել։

Դեպքի առնչությամբ  ArmԼur.am-ը  ՀՀ հանրային խորհուրդ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել է, թե արդյոք տեղյակ է դեպքից, թե ոչ:

Վագեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել. «Ես տեղյակ չեմ, հարցրեք իրենից»:

Նշենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի փեսան է: Ի դեպ, Սարհատ Պետրոսյանը վերջերս էր  հրաժարականի դիմում  ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս