Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը` Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին: Այդ օրը Առաջին ատյանի դատարանում ընթանալու է նաև բուն գործով դատական նիստը։ Տեղեկացանք, որ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։