Իշխող թիմում մտադիր են նոր հանձնաժողով ստեղծել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխող թիմում մտադիր են «Ճշմարտության եւ արդարության վերականգնման» հանձնաժողով ստեղծել: Դա, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի, Արդարադատության նախարարության օրակարգում է: Նախատեսվում է, որ հանձնաժողովն անկողմնակալ կուսումնասիրի պրոցեսները, որոնք տեղի են ունեցել 3-րդ հանրապետության քաղաքականության ընթացքում:

Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համաձայնել է վարչապետ Փաշինյանի պնդման հետ, որ ոչ մի ղեկավար իրավունք չունի պաշտոնավարել առանց ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելելու: «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՀԱԿ-ականները նեղսրտել են, որ դա վերաբերում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, իշխող թիմի պատգամավորն անառարկելի է համարել. «Այն ղեկավարը, որը ընտրված չի մեր ժողովրդի մեծամասնության կողմից եւ չի վայելում մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը, իրավունք չունի առաջնորդելու մեր ժողովրդին ու իրավունք չունի ղեկավարելու մեր պետությունը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս