«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցվել է քրեական գործ եւ հայտարարվել հետախուզում:
Հայաստանի իրավապահները շատ լավ գիտեն, որ Խաչատրյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում է: Նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ:
Սակայն Խաչատրյանը Հայաստան չի վերադառնում ոչ թե առողջական խնդիրների պատճառով, ինչպես հայտարարել է իր հարցազրույցում: Նախկին իշխանության ներկայացուցիչները նրան հավաստիացրել են, որ պետք է սպասել ընդամենը մի քանի ամիս , որից հետո Հայաստանում կլինի նոր իշխանություն եւ ինքը կկարողանա վերադառնալ՝ առանց քրեական հետապնդման ենթարկվելու սպառնալիքի:
Խաչատրյանն էլ հավատացել է ու սպասում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում