ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից է մեծ քանակությամբ գարեջուր ներկրվում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին տարբեր երկրներից տարբեր տեսակի մեծ քանակությամբ գարեջուր է ներկրվում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ գարեջուր ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Գերմանիայից, Մեքսիկայից, Չեխիայից, Բելառուսից: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում նշված երկրներից ներկրվել է 2 մլն 373 հազար լիտր գարեջուր:

Օրինակ` Բելառուսից ներկրվել է 143 հազար 100 տոննա, Գերմանիայից` 124 հազար տոննա, Ուկրաինայից` 282 հազար 100 տոննա գարեջուր: Ի դեպ, տեղեկացնենք, որ միաժամանակ Հայաստանից այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 916 հազար 300 լիտր գարեջուր: Հայկական արտադրության գարեջուրը արտահանվել է Բելգիա, Լեհաստան, ԱՄՆ, Ուկրաինա:

Արձանագրենք, որ այս տարվա 9 ամիսներին Հայաստանում արտադրվել է 21 մլն 600 հազար լիտր գարեջուր` անցած տարվա նույն ժամանակահատվածի 19 մլն 259 հազար լիտրի դիմաց: Այսինքն` պաշտոնապես գարեջրի արտադրության ծավալները աճել են 12.2 տոկոսով:




Լրահոս