
Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: