Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում նոյեմբերի 22-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ կատարվում է քնննություն: Կան բերման ենթարկվածներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել մի խումբ ուսանողներ, իսկ ծեծի ենթարկված անձը ոստիկանության ծառայող է: