
«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: