Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։

Աշխատանքային խմբի նախորդ նիստում որոշվել էր նամակներ ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ՝ վիճակագրական տվյալներ ու տեղեկություններ ստանալու բնակչության շրջանում առողջապահական իրավիճակի, Ամուլսարի հանքավայրում ոսկեբեր քվարցիտների և ուղեկցող մետաղների պաշարների, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգի արդյունքների, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվել են պետական մարմինների կողմից ներկայացված տվյալներն ու տեղեկությունները, փորձագետներին հանձնարարվել է լրացուցիչ ուսումնասիրել ձեռք բերված տեղեկատվությունը և հաջորդ նիստին ներկայացնել իրենց տեսակետը։ Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասն օրվա ընթացքում։

Մինչև դեկտեմբերի 10-ը աշխատանքային խումբն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո խորհուրդը կներկայացնի դիրքորոշում Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ։

 

 




Լրահոս