Նոյեմբերի 23-ին, ժամը 18։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5-ին կմ-ին «Mercedes E-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի:
Տուժածներ Միշա Տ.-ն (ծնված 1994 թ.), Գագիկ Տ.-ն (ծնված 1972 թ.), Արմեն Շ.-ն (ծնված 1990 թ.) և Աղասի Ու.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: