
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 5-րդ տուրում Մելքումյանը 4 ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակն է տոնել՝ առավելության հասնելով Ջենկո Կոզուի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Մելքումյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: