Մահացել է Մոսկվայից Անապա մեկնած և Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն, հայտնում է «Interfax» գործակալությունը։
«Ինքնազգացողությունը վատացած երկրորդ օդաչուի կյանքը փրկել հնարավոր չի եղել», —հայտնել է գործակալության աշխատակիցը։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, քանի որ օդում կտրուկ վատացել է օդաչուի ինքնազգացությունը։ Վերջինիս օգնություն է ցուցաբերել շտապօգնության կազմը։
«Պլատով» օդանավակայանի մամլո ծառայությունից հաստատել են օդանավի արտակարգ վայրէջք կատարելու փաստը, այնուհետև. չմանրամասնելով պատճառները, նշել են, որ ինքնաթիռը կրկին պատրաստվում է թռիչքի։