
Իսպանիայի իրավապահ մարմինները կիրակի օրը սուզանավ են բռնել, որտեղ հայտնաբերվել է ավելի քան երկու տոննա կոկաին: Այդ մասին հայտնում է El Pais-ը:
Հրապարակման համաձայն՝ սուզանավը գտնվել է Գալիցիայի ինքնավար համայնքի ջրերում:
Ըստ նախնական տվյալների՝ այն դուրս է եկել Կոլումբիայից:
Նշվում է, որ առնվազն երկու մարդ է ձերբակալվել:
Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է գործի բոլոր մանրամասների պարզմամբ: