«Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի․
Մինչ մեր ակումբի հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»(2019) Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։
Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005) ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն:
2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը: Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ:
Ավելի ուշ գլխավորել է «Անժին»(2017)
2015-2016-ին գլխավորել է «ՍԿԱ – Խաբարովսկը»
2015-ին աշխատել է այնպիսի ակումբերում, ինչպիսիք են «Տոսնոն» և «Պախտակորը». վերջինում Գրիգորյանը եղել է մարզիչ-խորհրդատու
2013-ին գլխավորել է «Մաշուկ-ԿՄՎ» ՖԱ-ը, ապա՝ «Լուչ-Էներգիան», ուր, ի դեպ, վերադարձավ նաև 2018-ին: 2014-ի ձմռանն ու գարնանը վլադիվոստոկյան թիմը մի շարք հաջողություններ գրանցեց՝ դարձավ ՖՆԼ-ի Գավաթի հաղթող` եզրափակչում հաղթանակ տոնելով Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ, ու դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (2014):
Որոշ ժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Խիմկին»(2011), որից հետո՝ Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիան»(2011/12)(ձմեռային դադարից առաջ զբաղեցրել է 3-րդ հորզոնականը ՖՆԼ-ում):
Աշխատել է որպես ավագ մարզիչ «Նիժնի Նովգորոդ» ակումբում: 2009-10-ին թիմը երկրի առաջին խմբում իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է 3-րդ տեղը:
«Ուրարտու» ՖԱ-ը ուրախ է տեսնել նման մասնագետի՝ որպես թիմի գլխավոր մարզչի, և վստահ է, որ նա նույնպես կօգնի թիմին՝ մեծ հաջողություններ ու հաղթանակներ գրանցել։