Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի, ՀՀ-ի տնտեսության խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տանիք» հկ նախագահ Հրայր Մելքոնյանի հետ:
-Նախորդ հարցազրույցում Դուք խոսեցիք տնտեսության կառավարման այնպիսի մոդելի մասին, որում ազգային հարստության կառավարման ուղղակի իրավունքը տրվում էր այդ հարստության սեփականատիրոջը` ժողովրդին, որպես տնտեսության առողջացման ճանապարհ դիտարկվում էր ներքինռեսուրսների մոբլիզացիան, իսկ տնտեսության լոկոմոտիվի դերը վերապահվում էր ոչ թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, այլ ներքին ներդրումային ծրագրերին, որում ակտիվ տարրը աշխատունակ բնակչությունն է: Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, ի՞նչ փոփոխություններ են երեւում:
-Փոփոխությունները ակնհայտ են, տնտեսության մեջ նկատելի աշխուժություն կա: Բազմաթիվ ձեռներեցներ փորձում են վերականգնել իրենց ժամանակին սկսած ու դադարեցրած բիզնեսները: Վարչապետը փորձում է մարդկանց մեջ արթնացնել իրենց ուժերի հանդեպ հավատը, եւ դա բավականին լավ է ստացվում: Չտեսնել այս ամենը անհնար է:
Իհարկե, կան մարդիկ, կան ուժեր, որոնք ունենալով կանխակալ վերաբերմունք` փորձում են ամեն ինչը ներկայացնել ավելի վատ, քան կա, բայց դրանք ոչ թե իրականությունն են արտացոլում, այլ անձնական կամ թիմային շահերից բխող տեսակետներ են:
-Բայց եթե տնտեսության բնագավառում նկատելի են առողջացումն ու հաջողությունները, ինչո՞ւպիտի լինեն քննադատական մոտեցումներ:
-Իհարկե, եթե կոռուպցիան, թալանն ու հովանավորչությունը վերացվում են, միանգամից երեւում են դրական արդյունքներն ու տնտեսության աշխուժացումը: Մենք այսօր այդ երեւույթի ականատեսն ենք: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է տեսնենք այլ արդյունավետ զարգացումներ ու ճանապարհներ կամ չպետք է խոսենք ընտրված ճանապարհի թերությունների մասին:
Վերջին 28 տարում Հայաստանում գործել է տնտեսվարման մի համակարգ, որը բնութագրվում է հետեւյալ կերպ. մի կողմից` արտերկրից վարկերով եւ այլ ճանապարհներով Հայաստան եկած դրամական միջոցներով գնվում է արտերկրում արտադրված արտադրանքը` ապահովելով արտերկրյա արտադրողների եկամուտն ու Հայաստան մտած դրամական մասսայի վերադարձը, իսկ մյուս կողմից` Հայաստանի ընդերքը, արտադրական հզորություններ չստեղծելով, արտադրանք չդառնալով, որպես խտանյութ արտահանվում է` արտերկրում ապահովելով բազմաթիվ արտադրական հզորությունների ռիթմիկ գործունեությունը: Սա այնպիսի մեխանիզմ է, որը երբեք թույլ չի տալու Հայաստանում խոշոր արդյունաբերական հզորությունների ստեղծումը եւ համաշխարհային շուկայում մրցունակ արտադրատեսակների ստեղծումը:
-Բայց չէ՞ որ տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն է, իսկ տնտեսագիտական միտքը հանդես է գալիս այնպիսի հիմնավորումներով, որոնք տարբեր երկրներում կիրառվել են եւ այսօր կրկին ապացուցելու կարիք չունեն:
-Այստեղ կան լավ քողարկված նրբություններ: Տնտեսագիտական միտքը միշտ հրապարակ է հանում մոդելներ, որոնցով ուղղորդվում են կառավարման համակարգերը: Իսկ այդ մոդելները կառուցվում են հիմքում ունենալով պնդումներ, որոնք, լինելով ապացուցելի, միաժամանակ նպատակային են եւ սպասարկում են որոշակի խմբերի, օլիգարխիական, կամ վերազգային ֆինանսական կառույցների շահեր:
Փորձեմ պարզաբանել օրինակով. տեսեք, մեր երկրում բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ֆիքսվել է գործունեության մեկ նպատակ` շահույթ ստանալ: Դա նշանակում է, որ արժեհամակարգային սանդղակում շահույթը (փողը) բարձրանում է վերին հարթակ: Որպես հետեւանք ներդրումները (փողը) օժտվում են մեծ իրավունքներով, սակայն ոչ համարժեք պարտավորություններով, որի արդյունքում երկիրը բիզնեսի ու ներդրումների համար դառնում է մաքսիմալ չվերահսկվող շահույթ ստանալու տարածք:
Այսինքն` նպատակային պնդմամբ դրեցինք բիզնեսի նպատակը շահույթ ստանալն է գաղափարը, որտեղ ամեն ինչ ճշմարտանման է:
Արդյունքում երկիրը սկսեց դիտարկվել մաքսիմալ շահույթ ստանալու տարածք, արդյունքում տեղ գտավ ազգային հարստության վայրի կողոպուտը:
-Ձեր մոտեցումները Հայաստանի դեպքում, կարծում եմ, վիճելի են: Կարո՞ղ եք նշել Հայաստանից հարստության արտահոսքի դեպքեր:
-Մեր հանքարդյունաբերության բոլոր գործարքները իմ ասածները հիմնավորող օրինակներ են:
Վերցրեք վերջերս աղմուկ հանած Ամուլսարի հարցը, եւ մի պահ հետ նայենք: Կտեսնենք, որմեր բոլոր իշխանությունները անընդհատ խոսել են եւ այսօր էլ խոսում են արտահանումների ծավալները մեծացնելու անհրաժեշտության մասին, այսինքն` արտարժույթ բերելու մասին: Սակայն ոսկու հանքը, վերը նշված պնդմամբ, տվել են արտասահմանյան ընկերությանն ու ասել են` հողիցոսկին (վալյուտան) հանեք, ձեզ տարեք: Մեզ էլ երջանիկ լինելու համար շահութահարկ տվեք: Սա նորմալ մարդու համար բացարձակապես անհասկանալի մոտեցում է: Եվ այդ տրամաբանությամբ աշխատում են մեր բոլորոսկու հանքերը ուոչ միայն ոսկու հանքերը:
Այս ամենը ասում եմ` չխոսելով բնապահպանական հարցերից, չասելով, որ հանրության մեջ գերիշխում է այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը Ամուլսարի գործարքի ետեւում ունեցել է իր կոռուպցիոն շահերը:
-Բայց հանքերի շահագործման այդ պրակտիկան ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամբողջ աշխարհում հանքերը տրվում են շահագործող ընկերություններին:
-Իհարկե ընդունված է: Ասեմ ավելին, ամեն ինչ արվում է, որ այլ կերպ մտածելը դառնա անհնարին, որ այլ կերպ մտածողները ներկայացվեն ոչ ժողովրդավար, հետադեմ եւ այլն: Որովհետեւ երկիրը թալանելն ու ազգային հարստության կողոպուտը անհնար կլիներ առանց հիմնավորող գաղափարների ներարկման:
-Այսինքն` ստեղծված է փակ շղթա, որից հեղափոխական փոփոխություննե՞րն էլ չեն կարող ելք գտնել:
-Կարող են, եւ պատահական չէ, որ հայկական հեղափոխության կարգախոսներից մեկը եղել է «ելք կա» կարգախոսը:
Ելքը մեզ դրսից պարտադրված ու պարտադրվող, մեզ համար անհասկանալի, անընկալելի եւ խորթօրենքներիցու դրանց մշակման հիմքում պարտադրված գաղափարներից ազատվելու մեջ է: Իսկ ազատվելու լավագույն տարբերակը 90-ականներին մշակված Հայաստանի Անկախության հռչակագրի դրույթներին վերադառնալն է: Որովհետեւ Անկախության հռչակագրում են խտացված թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ սփյուռքահայության ընկալումները պետականության ու պետության մասին:
-Ի՞նչ նկատի ունեք Հայաստանի ուսփյուռքի երկկողմանի պարտավորվածություններ ասելով: Հայաստանը սփյուռքին կապում է միայն հիշողությունը եւ մշակութային ժամանակի ընթացքում նվազող ընդհանրությունը:
-Բացարձակապես ոչ: Մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ու հայկական սփյուռքի առաջացման պատճառը եղել է իր բնօրրանում պետություն ունենալու մեր ժողովրդի ձգտումը: Իսկ դա նշանակում է, որ այսօր գոյությունունեցող հայոց պետությունը աշխարհի բոլոր հայերը համարելու են միասնական, համահայկական ջանքերի արդյունք: Դրանով իսկմերպետությունը պարտավորված է լինելուոչ միայն սփյուռքի գաղթօջախներում մշակութային ու կրթական ծրագրերի իրականացմամբ սահմանափակվել, այլ դառնալ ամբողջ աշխարհում հայապահպանության երաշխավորը, այլ դառնալ աշխարհասփյուռ հայության շահերի ու խնդիրների պաշտպանը` անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, անկախ նրանց քաղաքացիությունից, անկախ նրանց դավանանքից:
-Այսինքն` Ձեր առաջարկին հետեւելու դեպքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ մեծ հավակնություններ ունեցողպետություն: Մինչդեռ ելնելով այսօրվա իրավիճակից` Հայաստանը դեռեւս չի կարողանում լուծելիր քաղաքացիների կենցաղային ու սոցիալական խնդիրները:
-Դուք ճիշտ եք նկատել, որ այսօր մենք երկրիներսումունենք 28 տարի կուտակված, բազմաթիվ լուծման կարոտ խնդիրներ, բայց դրանք չպետք է խոչընդոտ դառնան ապագայի տեսլականը մշակելու համար: Իշխանությունները այսօր հենց այդ կուտակված խնդիրների լուծմամբ էլ զբաղված են: Սակայն դա չի նշանակում, որմենք ապագան պետք է տեսնենքմեր այսօրվա կարողությունների հարթության մեջ: Մենք ապագան պարտավոր ենք կառուցել` մեր պոտենցիալը հստակ գնահատելով եւ դրա օպտիմալ օգտագործման ուղիները նախանշելով:
Լիլիթ Ավետիսյան