Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում որոշեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։

Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:




Լրահոս