Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանդյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով: Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ից մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2008-ի հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թթ:




Լրահոս