«Ամանորյա շոու է». ինչ է պատրաստվում անել Գևորգ Կոստանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Armlur.am -ը կապ հաստատեց Գեւորգ Կոստանյանի հետ հետաքրքվելով, թե արդյոք կգա, քանի որ ՀՔԾ-ն իրեն 48 ժամ է տվել, որ ներկայանա, որպեսզի մեղադրանք առաջադրեն Գեւորգ Կոստանյանը հայտնեց, որ այն ինչ կատարվում է դա Ամանորյա շոու է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Մեղադրանքի մեջ շոշափվում էր նաև Գևորգ Կոստանյանի անունը: Իսկ ինչ է արել Կոստանյանը:

«Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ վերջիններիս հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին:

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

Բացի այդ, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Վերը նշված գործողությունները դրսևորվել են հետևյալում. Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանի աշխատասենյակում իբրև թե տեղի ունեցած 29.02.2008թ․ թվագրված օպերատիվ խորհրդակցության արձանագրությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից հաստատած 01.03.2008 թվականի <<Թատերական>> հրապարակում ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից զննություն անցկացնելու ժամանակ հասարակական կարգի պահպանման միջոցառումների պլանը, ուժերի ու միջոցների հաշվարկի, այդ ընթացքում ոստիկանության այլ ստորաբաժանումների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի՝ 29.02.2008թ․ թվագրված զեկուցագիրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված գրությունը, դրան կից 29.02.2008թ․ թվագրված թիվ 5 զեկուցագիրը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված 29.02.2008 թվականի զեկուցագիրը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի կողմից կայացված «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 29.02.2008թ․ թվագրված որոշումը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի կողմից «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ Հայկ Միլիտոնյանին 29.02.2008թ․ թվագրմամբ ներկայացված միջնորդությունը: Հիշյալ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 29.02.2008 թվականի ամսաթվով կազմվել են նաև կեղծ զեկուցագրեր՝ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի, մետաղյա, փայտյա մահակների և այլ իրերի առկայության, դրանք ոստիկանության աշխատակիցների դեմ հնարավոր օգտագործելու մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը: Համաձայն նշված հրամանի՝ իբրև ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել: ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: Բացի այդ, ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը Հանրապետության հրապարակում քողարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված` կատարվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ և ՀՀ ոստիկանության ղեկավար կազմերի միջև, և որոշ անձանց կողմից սույն քրեական գործով տրվել են սուտ ցուցմունքներ: Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

 




Լրահոս