Ըստ Pirveli հեռուստաընկերության, Թբիլիսիում մեկնարկած ցույցի մասնակիցներից ոստիկանությունն առգրավել է ակցիայի համար անհրաժեշտ իրերով բեռնված բեռնատարը և տեղափոխել տուգանային հրապարակ: Սա արդեն երրորդ առգրավված մեքենան է այսօր. գրում է aliq.ge-ն:
Հանրահավաքի կազմակերպիչներից Աննա Ճարխալաշվիլիի խոսքով՝ ոստիկանությունը ողջ օրվա ընթացքում «հետևում է» իրենց իրերին:
«Նրանք հստակ գիտեն, թե որ մեքենաներով են բերվում կազմակերպչական իրերը։ Մեր ֆինանսներն են առևանգվել, մենք այդ իրերը գնել էինք ժողովրդի փողերով», — ասում է Ճարխալաշվիլին: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ձերբակալվել են նաև երեք քաղաքացիներ, որոնք վառելափայտ և վրաններ էին տեղափոխում խորհրդարանի մոտ: «Եվրոպական Վրաստանը» ասում է, որ հենց իրենց մեքենան է տեղափոխվել տուգանային հրապարակ: