
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը: