
Այսօր և վաղը խորհրդարանում նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասսենյակի 15-ամյակին նվիրված կոնֆերանս, որին մասնակցում են բազմաթիվ հյուրեր նաև արտերկրից:
Քիչ առաջ մեկնարկած կոնֆերանսի բացումը անակնկալ էր նախատեսել երկրի առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ խորհրդարանի համար: Բանն այն է, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները միջոցառմանը հրավիրել էին միայն խորհրդարանի ղեկավարին, հանձնաժողովնի նախագահներին, իսկ շարքային պատգամավորները դահլիճում փնտրելով իրենց անունը, չգտան ու ստիպված եղան դուրս գալ: Ուշագրավն այն է, որ գլխադասային համարվող ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի անդամները եւս դահլիճում նստելու տեղ չունեն: Բոլորը միջանցքներում են:
Հրավիրվել են միայն հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, և մյուս պատգամավորներին չեն զգուշացրել, որ դահլիճում նստելու տեղ չի լինելու: Պատգամավորներ Արփի Դավոյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սերգեյ Բագրատյանը, Սոնա Ղազարյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Հովհաննես Իգիթյանը և այլք նստելու տեղ չունեին: