ՊԵԿ-ը հրապարակել է օրինապահ հարկ վճարողների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 117 տնտեսվարող: 83 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 37 դիմում մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
2. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ
3. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
4. «ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
5. «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ
6. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
7. «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» Հ/Ձ ՍՊԸ
8. «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ
9. «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ
10. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
11. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
12. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ
13. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ




Լրահոս