Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, նոր որոշում է ստորագրել՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Հանձնաժողովը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն է իրականացնելու։
Հանձնաժողովի նախագահը պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:
Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել էին շմոլ գազից։