ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ եթե ընդդիմությունը առաջիկայում իր պաշտոնանկության հետ կապված պրոցես սկսի, ապա ինքը որեւէ բան չի կարող անել, քանի որ իրեն նշանակել է ՀՀ վարչապետը, ինքն էլ կորոշի իր հետագա ճակատագիրը։
-Տիկին Բաթոյան ըստ մեր տեղեկությունների ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջիկայում հրաժարականի պրոցես է սկսելու մի քանի նախարարների հետ կապված, որտեղ նշվում է նաեւ Ձեր անունը: Արդյո՞ք կարծում եք, որ պետք է առաջիկայում հրաժարական ներկայացնեք Ձեր պաշտոնից, Դուք գոհեք Ձեր գերատեսչության կատարած աշխատանքներից:
-Ես տեղեկություն չունեմ, թե դժգոհություն ինչի հետ է կապված, նախաձեռնությունից էլ տեղյակ չեմ:
-Ըստ ընդդիրմադիրների Դուք, որպես նախարար վատ եք աշխատում, այսինքն դժգոհ են նախարարի աշխատանքից:
-Ես նման բան չեմ լսել, կարծում եմ, որ եթե այդպիսի մեղադրանքներ լինեն կամ դիտողություններ, մեզ տեղյակ կպահեն, կամ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն, այդ ժամանակ էլ կպատասխանենք:
-Իսկ ի՞նչ է կատարվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, քանի որ ,ըստ շրջանառվող տեղեկությունների, գերատեսչությունում անգործության են մատնված աշխատակիցները:
-Իսկ ի՞նչն է թույլ տալիս եզրակացնել, որ նախարարությունում այլ իրավիճակ է կամ այնպես չէ: Ես որեւէ նման բան չեմ լսել, ես որեւէ նման ինֆորմացիա չունեմ: Մինչեւ չիմանամ, չծանոթանամ այդ տեղեկություններին, չեմ կարող որեւէ բան պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան