Նորաձևության ցուցադրությանը մասնակցել են հաշմանդամություն ունեցող մարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 2-ամյակի կապակցությամբ երեկ տեղի է ունեցել «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ներառական ցուցադրություն, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Բացման ելույթով հանդես են եկել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: «ԵՄ և Հայաստանի կառավարությունը որոշել են նշել համաձայնագրի 2-ամյակն՝ ի նշան Հայաստանում ներառական զարգացման խթանման և Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների ու հնարավորությունների առաջ մղմանն ուղղությամբ մեր հանձնառության», – նշել է դեսպան Վիկտորինը:

Միջոցառմանը ներկա էին նաև Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և այլ պաշտոնատար անձիք:




Լրահոս