ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ` սահմանված գիտության եւ տեխնիկայի զարգացման այժմ գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից չեն գործի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակել, որով գիտության եւ տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում է առաջարկում:
Մեզ հայտնի դարձավ, որ ձեւակերպվել են ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների հետեւյալ գերակայությունները` հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ եւ անվտանգ էներգետիկա, նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում` արհեստական բանականության օգտագործմամբ տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ եւ այլն: