ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու իշխանությունները որոշեցին պահել Սասուն Խաչատրյանին. նոր որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո իշխանություններն,ըստ էության, որոշել են չլուծարել Հատուկ քննչական ծառայությունը, այլ պարզապես ստեղծելկոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, բայց միաժամանակ պահել նաեւ ՀՔԾ-ն, այնինչ նախկինում ծրագրերը բոլորովին այլ էին:

Բանն այն է, որ դեռեւս այս տարվա հուլիսի 1-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ենթադրում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որն էլ իրհերթին ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում: Եվ այդ ժամանակ նա դժվարացել էր պատասխանել, թե ինչ կլինի իրհետ, արդյոք հրաժեշտ կտա պաշտոնին, թե կշարունակի արդեն պաշտոնավարումը՝որպեսնոր կառույցի նախագահ:

Խնդիրն այն էր, որ Հայաստանի վերջին՝ երրորդ հակակոռուպցիոն ռազմավարությունը նախատեսված էր 2015-2018 թվականների համար, ուստի 2018 թվականի դեկտեմբերին ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել էր։ Նոր նախագիծը ամրագրում է 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի սահմանումը: Եվ այդ ժամանակ նոր նախագծով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանումով, որնիրմեջ կներառի քննություն իրականացնող բոլոր մարմինների հակակոռուպցիոն վարչությունները։

Մասնավորապես, ըստ սկզբնական նախագծի` Հակակոռուպցիոն կոմիտեին են փոխանցվելու Քննչական կոմիտեիկոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը, Ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները եւ գործիքակազմը, Պետական եկամուտների կոմիտեիկոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքները եւ գործիքակազմը, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը։ Բացի այդ, ըստ ռազմավարության նախագծի՝ ՀՔԾ-ի Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով եւ գործիքակազմով փոխանցվելու էին Քննչական կոմիտեին։ Եվ հենց դա էլ ենթադրում էր ՀՔԾ-ի լուծարում, որի մասին այդ ժամանակ խոսել էր նաեւ Սասուն Խաչատրյանը:

Սակայն ամիսներ անց պարզվում է, որՀՔԾ-ն չի լուծարվի: Սակայն կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով իսկապես ակնկալվում է 2021 թվականին ստեղծելկոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն դա ամենեւին չիենթադրում Հատուկ քննչական ծառայության լուծարում: Արդեն, ըստ կառավարության կողմից հաստատված նախագծի, մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)Հակակոռուպցիոն կոմիտե:

Ըստ նախագծի` Հատուկ քննչական ծառայությունը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերըու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմիցթույլտրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ արդեն, որպես հիմնական մասնագիտացված մարմին, Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելուկոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամիսների քննարկումների ընթացքում տարբեր կառույցների ներկայացուցիչներ դժգոհել են, որ քննչական գործառույթները վերցվում են եւ վերապահվում միայն այդ նոր մարմնին, սակայն, ի վերջո, նման որոշում կայացվել է: Եվ այդ հարցում հատկապես վերապահումներ են ունեցելՊԵԿ եւ ԱԱԾ կառույցների ղեկավարները, սակայն իշխանությունները կողմչեն եղել այդ տարբերակին: Մենք տեղեկացանք, որ, ամեն դեպքում, մինչեւ 2021 թվականը, այսինքն՝ այդ նոր կառույցի ստեղծումը, Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննելկոռուպցիոն բնույթի հանցագործությունները մինչեւ Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը:

Ստացվում է՝ չնայած ամիսներ առաջ Սասուն Խաչատրյանի պաշտոնավարման հարցն, ըստ էության, չլուծված էր, այսօր արդեն պարզ է. ՀՔԾ-ն կշարունակի գործել, պարզապես այս կառույցի լիազորություններն են կրճատվել եւ վերապահվել արդեն նոր կառույցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանից պարզել՝ շարունակելու է արդյոք պաշտոնավարել որպեսՀՔԾպետ, եւ ինչպես հաջողվեց չլուծարել կառույցը, ինչը նախատեսված էր ի սկզբանե:

Ի պատասխան` Սասուն Խաչատրյանը եւս մեկ անգամ հաստատվեց, որսկզբնական նախագծում փոփոխություններ են կատարվել, եւ Հատուկ քննչական ծառայությունը չի լուծարվելու: «Հատուկ քննչական ծառայության լուծարում չի նախատեսվում: Նույնիսկ այդ Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, ըստ ռազմավարության նախագծի, չի ենթադրում Հատուկ քննչական ծառայության լուծարում: Ճիշտ է, ի սկզբանե ռազմավարությունն այդ ձեւով էր նախատեսված, ներկայումս վերջնական փաստաթուղթը կա, եւ նման բան չի ենթադրվում», – նշեց ՀՔԾ պետը:

Սակայն ՀՔԾպետը դժվարացավ ասել, թե ինչու է ամիսներ անց ռազմավարությունը փոփոխության ենթարկվել: «Սկզբում ռազմավարությամբ այդպես էր որոշված, հիմա՝ ոչ: ՀՔԾ-ն մնալու է: Ես չեմ որոշում կայացրել եւ չեմ կարող պատճառների մասին ասել», – հավելեց նա: Դիտարկմանը՝ այսինքն` Դուք շարունակելու եք պաշտոնավարել, նա նշեց. «Կառույցը իրտեղում է լինելու, ես էլ իմ տեղում աշխատում եմ»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Սոնա Գրիգորյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս