
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ:
Նրանք աշխատասենյակի մոտ նստացույց են անում՝ պահանջով, որ ռեկտորի պաշտոնակատարն ընդունի իրենց: Երիտասարդները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։
ԵՊՀ աշխատակիցներից մեկն ասաց, որ ակնկալում են ռեկտորի պարզաբանումը, թե ինչու հայագիտական առարկաներին վերաբերող հարցերը չեն քննարկվում գիտխորհրդում: