ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Բանաձևը նախատեսում է կրթության միջոցով Կոլումբիայի շրջանի բնակիչներին իրազեկել Հայոց ցեղասպանության մասին:
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Բանաձևում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը: