15 հազար կաղնի, 10 հազար հացենի. Սեւքարում ծառատունկ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզերի զարգացման ծրագրով Սեւքարի անտատնտեսության Աչաջրի անտառպետության անտառներում` 200 հեկտար տարածքում, յուրաքանչյուր հեկտարում 1000 հատ հարթակ է պատրաստվել, որպեսզի ծառերից ընկնող սերմերից տնկիներ աճեն, անտառը բնական վերաճ ապահովի: Սեւքարի անտատնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը հայտնեց, որ 2020 թվականին նույն ծրագրով 300 հեկտար անտառում հարթակներ կպատրաստվեն: Այդ անտառնտեսության Գետաշենի անտառպետության 10 հեկտար անտառում նախապատրաստվել, ձեւավորվել են խրամատներ, որից 2 հեկտարում կկատարվի կաղնու սերմերով ցանքս, մնացած տարածքում կտնկվի 15 հազար հատ կաղնու, 10 հազար հատ հացենու, 5 հազար հատ կեչու տնկիների տնկում:

Այս տարի պետական պատվերով Սեւքարի անտառտնտեսության պահեստներից բնակիչներին հատկացվել է 5550 խորանարդ մետր վառելափայտ, 74 խորանարդ մետր շինափայտ: Իջեւանի տարածաշրջանի անտառամերձ համայնքների ծխերին Սեւքարի անտառտնտեսության անտառներից ինքնապատրաստմամբ տրամադրվել է շուրջ 10 հազար խորանարդ մետր անտառի թափուկ: Յուրաքանչյուր ծխի հատկացվել է 8 խորանարդ մետր թափուկ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս