ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թույլ չեմ տա որևէ մեկին վրայովս անցնել. Էդգար Շաթիրյանը` իր հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը: Եվ սա այն դեպքում, երբ ինքնաառաջադրվել էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը:

Ձայների մեծամասնությամբ ընտրվեց հենց Հայկուհի Հարությունյանը, այսինքն` նրան կողմ քվեարկեցին նաեւ կառավարության եւ ԲԴԽ-ի քվոտայով ընտրված անդամները: Եվ, ահա, օրվա վերջում պարզ դարձավ, որ Շաթիրյանը նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, իսկ պատճառն էլ այն է, որ իր անձի հանդեպ կառույցում առկա է անվստահություն:

ArmLur.am-ն այսօր զրուցել է հրաժարական տված Էդգար Շաթիրյանի հետ` փորձելով պարզել այդպիսի որոշման պատճառները: Շաթիրյանի խոսքով, այդպիսի որոշում է կայացրել երեկ քվեարկությունից հետո, երբ ստացել է 4 դեմ ձայն եւ գործընկերներից ոչ ոք իրեն կողմ չի քվեարկել:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս