
ԵՊՀ hայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները շարունակում են դասադուլը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։
Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չի գոհացրել նրանց։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: