Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել Է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում:

«Պուտինը ցավակցություն Է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր աշխարհի պատմությունը կարող Էր այլ ընթացք ունենալ»,-ասել Է նա լրագրողներին:

Պեսկովը նշել Է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ Էր ե՛ւ Գոհարին, ե՛ւ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել Է Պուտինին: Պուտինը հյուր Է գնացել նրան»,-ասել է մամուլի քարտուղարը:




Լրահոս