
Այսօր շարունակվում է Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը դատարանին՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ` դատարանը մերժեց։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: