Ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանով էլ Տիգրան Եսայանն է նշանակվել  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 




Լրահոս