
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները փաստաթղթերի տպավորիչ փաթեթ են դիտարկել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման խնդիրների վրա: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կանվանեի համատեղ հայտարարության փաթեթը՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- ասել է Լավրովը: