
«Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկովյան եւ Տուլայի շրջանների վարչությունը Վնուկովո օդանավակայանում դադարեցրել է Հայաստան արտահանվող երշիկեղենի խմբաքանակի ձեւակերպումը: Արգելքը սահմանվել է նոյեմբերի 8-ից:
Գերատեսչության կայքում նշված է, որ օդանավակայանում ստուգման ժամանակ պարզվել է ՝ «ժամանակավոր սահմանափակումներ» են գործում, թույլ չի տրվում, որպեսզի արտադրանքն ինքնաթիռ բարձվի: