«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության համաձայն` 2020թ-ի սկզբին՝ փետրվարին, ստեղծվելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կմշակի այդ բարեփոխումների փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ հանձնաժողովի գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակից՝ իրավաբան-գիտնականներից: Մտադիր են այս հանձնաժողովում էլ հանգամանորեն անդրադառնալ Սահմանադրական դատարանին՝ դատավորների ընտրության եւ նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ լիազորությունների դադարեցման կարգերին: Իշխող թիմում, «Ժողովուրդ» օրաթերթի լուրերով, ծրագրել են այս բարեփոխումներով վերացնել թեկնածուների տարածքային ցուցակները, պարզ համամասնական ընտրակարգ հաստատել, կուսակցությունների համար իջեցնել անցողիկ շեմը, բարեփոխել կոալիցիաների ձեւավորման կարգը եւ այլն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։