Աշխատավարձից 6 տոկոս՝ առողջապահության հարկի համար․ նոր հայեցակարգ է մշակվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախագիծն, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս:

Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս պետք է վճարի առողջապահության հարկ: Երեկվա դրությամբ նախագիծը նշված կայքում հավաքել էր 1388 կողմ եւ 810 դեմ ձայն: Երեկ առավոտյան դեմ քվեարկողներն են ակտիվ եղել, իսկ արդեն ժամը 12.00-ից հետո ակտիվացել են «կողմ»-երը: Պարզվում է` Առողջապահության նախարարության աշխատակիցները, իրենց բանուգործը թողած, ողջ օրվա ընթացքում այս նախագծին կողմ քվեարկելով են զբաղվել: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ նախագիծն ուղարկել են ֆբ օգտատերերին եւ խնդրել կողմ քվեարկել: Սա, թերեւս, զարմանալի չէ, քանի որ նախարար Թորոսյանը իր «փիարն» անելու համար ամեն քայլի դիմում է: Չի բացառվում, որ հենց նրա հրահանգով են նախարարության աշխատակիցները իրենց ընկերներին, հարազատներին խնդրել կողմ քվեարկել նախագծին»:

Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս