Երևան-Ստամբուլ չվերթի դադարեցման պատճառով շուրջ 150 ուղևոր է մնացել Ստամբուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը նոյեմբերի 26–ի երեկոյան հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26–ից դեկտեմբերի 21–ը չվերթները դադարեցնելու մասին: Սակայն նախօրոք դրա մասին չի տեղյակ չի պահվել ավիատոմսեր վաճառող գործակալություններին։

Չվերթների հանկարծակի դադարեցման հետեւանքով դեպի Երեւան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում. նրանց թիվը մոտավոր 150-ն է: Նրանք ուղիներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։

AtlasGlobal–ն իր հայտարարության մեջ նշել է, թե չեղարկված թռիչքների տոմսերի գումարները հետ են վերադարձվելու, սակայն նոյեմբերի 27–ին հայաստանյան տուրգործակալներին չի հաջողվել կապ հաստատել AtlasGlobal–ի գրասենյակի հետ:  Նշենք, որ AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի հարազատ եղբորը։




Լրահոս