Կառավարությունը մերժեց Վահե Էնֆիաջյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն չտվեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտար խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:

Նշենք, որ գործող կարգավորումներով Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել ԱԺ նախագահը, մշտական հանձնաժողովները, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից:




Լրահոս