Փետրվարից իշխանությունները կանցնեն գործի. նոր մանրամասներ սահմանադրական փոփոխությունների գործընթացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական թոհուբոհից հետո իշխանությունները լծվելու են բուռն աշխատանքի: Բանն այն է, որՀայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը ենթադրում են 2020 թվականի սկզբին, մասնավորապես, փետրվար ամսին ստեղծելսահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Ըստ այդմ, փետրվար ամսից ակտիվորեն գործելու է հանձնաժողովը, որըպետք է մշակի սահմանադրական բարեփոխումների փաթեթը:

Եվ հետաքրքիր է, որ ռազմավարությամբ նախատեսված է այդ հանձնաժողովը ստեղծել առաջին եռամսյակում՝ հստակ ժամկետ չմատնանշելով, սակայն, ի վերջո, բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել այն ստեղծել փետրվարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի կազմում նախատեսում է ընդգրկել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, եւ հնարավորինս ընդգրկուն կազմ են ցանկանում ձեւավորել իշխանությունները հետագա շահարկումներից խուսափելու նպատակով:Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից` սակայն կրկին չմոռանալով քաղաքական ներկայացվածության մասին եւ հատկապես խորհրդարանական ընդդիմության մասնակցությանառումով:

Նախ նշենք, որդատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված են արմատական փոփոխություններոչ միայն դատարանների, այլեւ դատախազական ու քննչական մարմինների եւ արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում: Եվ նախատեսված են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչեւ 2023 թվականը) եւ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2023 թվականը)։

Եվ, ի թիվս այլ դրույթների, այդ թվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, նախատեսվում է նաեւ Սահմանադրական բարեփոխումների անցկացում: Եվ հենց այդ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար էլ կստեղծվի հանձնաժողովը,որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին հերթին Սահմանադրական հանձնաժողովը քննարկելու է մի քանի հարցեր, որոնք այժմյան իշխանությունները խնդրահարույց են համարում: Փոփոխությունների ենթակա են, օրինակ,Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության եւ խորհրդարանական մեծամասնության ձեւավորման կարգը, նաեւ պատգամավորների թվի հարցը: Սակայն հանձնաժողովը նպատակ ունիկրկին անդրադառնալ Սահմանադրական դատարանին, մասնավորապես`դատավորների ընտրության եւ նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ լիազորությունների դադարեցման կարգերին: Եվ այս առումով ընդդիմադիր խմբակցության պատգամավորները եւս հաճախ բարձրաձայնում են, որ Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի միակ լուծումըհենցսահմանադրական փոփոխություններն են: Եվ չնայած դրան` իշխանական թեւերի տարբեր ներկայացուցիչներ չեն շտապում սպասվող սահմանադրական փոփոխությունները կապել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի հետ:

Եվ չնայած հանձնաժողովը ձեւավորվելու է միայն փետրվարին, սակայն մինչ այդ էլ իշխանություններն արդեն հստակ ունեն այն նախագիծը եւ պատկերը, որին ցանկանում են հասնել արդյունքում: Դրանց թվին է պատկանում նաեւ թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը, պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը, կուսակցությունների ընտրվելու նվազագույն շեմիիջեցումը, կոալիցիաների ձեւավորման կարգի բարեփոխում եւ այլն: Այստեղ հավելենք, որ այժմ խորհրդարանում գործում է «Կուսակցությունների մասին»օրենքում փոփոխություններ կատարելու նպատակող ստեղծված աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, եւ նրանք եւս աշխատում են վերը նշված մի քանի փոփոխությունների վրա:

Իհարկե, ռազմավարությամբ նախատեսված են բազմաթիվ այլ քայլեր եւս, սակայն հետաքրքիր է, որկրկին2020թ. առաջին եռամսյակում նախատեսված է ձեւավորել նաեւ Փաստահավաք հանձնաժողով: Այն կլինիորպես անկախ ինքնավար մարմին, որը հիմնականում կհավաքի մարդու իրավունքների պարբերաբար խախտումների վերաբերյալ փաստերը՝ 1991թվականի սեպտեմբերիցտեղի ունեցած ընտրական գործընթացներ, 1991 թվականի հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքացիների հետապնդումներ։ Այն կատարված գործողություններին տալու է նաեւ գնահատական, որը նպաստելու է դրանց հիման վրա կոռուպցիաների բացահայտմանը։ Հանձնաժողովը կազմված է լինելու 20 անդամից, գործողության ժամկետը 2 տարի է, եւ ընդգրկված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք տարբեր սոցիալական խմբերից։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս